Լրացնել բաց թողնված տառերը:
Շատ տարիներ առաջ թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:
Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեսը որոշեցին գնալ գետակ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց ,որ գայլերի ոհմակն է ոռնում:
Դարբնոցի մոտովցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։
Շոգ ամառ էր: Մութ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անօգնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հագել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:
Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամփորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամփորդների քաջությամբ: Անգետիկը օդում ուրախ երգում էր։
One thought on “Լրացուցիչ աշխատանք”