
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։
բեկվել – 1. Թեքվելով՝ ճկվելով կոտրվել՝ կոտրատվել:
2. Թեքվել, շեղվել, ծռվել:
մահախուճապ – 1. Մահվան խուճապի մատնված:
2. Մահվան խուճապ առաջացնող՝ հարուցող:
սեգ – հպարտ
2.Դուրս գրել ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները:
ուղղական հոլով – դար, պահ
սեռական հոլով – Արարատի, վայրկյանի, կայծակների, սերունդների