
Վահան Տերյան
- Ընթերցում ենք Վահան Տերյանի մի ստեղծագործության մասին, որ կապված է հայկական հայտնի առասպելի հետ:
«Չեմ դավաճանի իմ Նվարդին»
Մի տրիոլետի պատմություն
Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․
— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։
— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։
— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․
— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․
— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․
Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
-
-
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն` մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:
Առաջադրանքներ
- Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
- Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:
- Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:
- Ի՞նչ է տրիոլետը: Օգտվելով համացանցից` տեղեկություններ հավաքիր:
-
Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
Նվարդն ու Շամիրամը տրիոլետում խորհրդանշում են հայոց լեզուն ու ռուսերենը: Տերյանը ուզում է ասել, որ չի դավաճանի իր մայր լեզվին, ինչքան էլ որ ռուսերենը գրավիչ է և պահանջված: