
Նոյեմբերի 18-20-ը Միջին դպրոցի մի խումբ աշակերտներով՝ ընկեր Տաթևի ու ընկեր Ստելլայի հետ գնացինք Տավուշը բացահայտելու:
Ճամփորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց: Մասնակցեցինք ժամերգությանը, նկարվեցինք տիար Բլեյանի հետ ու շարժվեցինք: Սկզբում գնացինք Դիլիջանի Այբ դպրոց: Այնտեղ ներկայացրեցինք մեր դպրոցը, իրենք էլ իրենց դպրոցը: Եղանք այդ դպրոցի լաբորատորիաներում: Ինձ դուր եկավ թվային արտադրության լաբորատորիան: Այնտեղ շատ հետաքրքիր սարքեր, տպիչներ կային: Այնտեղ փայտ կտրող սարքեր կային՝ մեծ և փոքր, պրինտեր կար, որով հագուստի վրա նկարներ են տպում:
Հաջորդ կանգառը Գոշ գյուղն էր: Երկար քայլելով աշնանային անտառի միջով՝ հասանք Գոշի լիճ։ Այն շատ մաքուր, պարզ լիճ էր: Մի քիչ նստեցինք, նկարվեցինք ու շարժվեցինք դեպի Գոշավանք: Այնտեղ երգեցինք ու շարժվեցինք դեպի Իջևան՝ մեր հյուրատուն։ Ընթրեցինք, զրուցեցինք, ունո խաղացինք:
Երկրորդ օրը գնացինք Ծռվիզի վանական համալիր, հետո՝ Մակարավանք: Այն շատ գեղեցիկ էր: Այնտեղ ես պատմեցի Մակարավանքի մասին լեգենդը: Ցերեկը վերադարձանք հյուրատուն, ճաշեցինք, իսկ հետո գնացինք Իջևան քաղաքի հետ ծանոթանալու: Եղանք Դենդրոպարկում, այնտեղ գեղեցիկ տարբեր ծառեր կային, քարե քանդակներ: Քայլեցինք Իջևանի կենտրոնական փողոցով, տեսանք Աղստև գետը, որը քաղաքը քաղաքը կիսում էր երկու մասի: Ես հավանեցի գետի վրայի կամուրջները։ Հետո գնացինք հյուրատուն, ընթրեցինք և այդ օրը ունո և մրոցի խաղացինք։
Երրորդ օրը վեր կացանք, հավաքեցինք մեր բոլոր իրերը, ու շարժվեցինք դեպի Հաղարծին: Այնտեղ ընդմիջում արեցինք, նկարվեցինք ու բարձրացանք դեպի Թաքնված ջրվեժ։ Ամենաշատը ինձ ջրվեժը դուր եկավ, գեղեցիկ ճոճվող կամրջակը: Նկարվեցինք, նստեցինք մեր ավտոբուսը, խաղալով հասանք Երևան:
One thought on “Տավուշյան ճամփորդապատում”