
- Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:
Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դողդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:
Դադար,դաղձ, դաշույն, դաշունահար, դարձյալ, դարպասապահ, դափնեվարդ, դդում, դժոխք, դժվարըմբռնելի, դղրդյուն, դյութել,դողդոջուն, դողէրոցք:
2. Այբբենական կարգով դասավորի՛ր.
ա) ուսուցիչներիդ անունները
Անդրանիկ, Անի, Աչեր, Արմենուհի, Հասմիկ, Մովսես, Նվարդ, Վարսինե, Տաթև:
բ) դպրոցում գործածվող առարկաների անունները
Անգլերեն, Բնագիտություն, Երգ, Կավագործություն, Մաթեմատիկա, Մայրենի, Մարմնամարզություն, Պատմություն, Պար, Ռուսերեն, Տեխնոլոգիա:
գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ
Հրուշակագործություն:
3․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):
Օրինակ՝ եղևնի (7) — յ, ե, ղ, ե, վ, ն, ի:
Տաթև (5) – Տ,ա, թ, ե, վ, ամենաերկար (11) – ա, մ, ե, ն, ա, յ, ե, ր, կ, ա, ր, երերալ(7) – յ, ե, ր, ե, ր, ա, լ, որևէ (6) – վ, ո, ր, ե, վ, է, երանգավորել (12), յ, ե, ր, ա, ն, գ, ա, վ, ո, ր, ե, լ, ոսկոր (6), – վ, ո, ս, կ, ո, ր, անողնաշար (9), – ա, ն, ո, ղ, ն, ա, շ, ա, ր, ամենաողորմելի (14)- ա, մ, ե, ն, ա, վ, ո, ղ, ո, ր, մ, ե, լ, ի:
4․Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:
Օրինակ՝ երկրպագու – 8 տառ, 9 հնչյուն:
չնաշխարհիկ – 10 տառ, 9 հնչյուն
սերկևիլ – 7 տառ, 8 հնչյուն
շնորհակալ – 9 տառ, 8 հնչյուն
եռատերև – 7 տառ, 9 հնչյուն
քարայր – 6 տառ, 6 հնչյուն
Եվրոպա – 8 տառ, 9 հնչյուն
5․Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
6․ Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:
Աշակերտ
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:
Ղեկավար կամ առաջնորդ
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:
Միջնապատ
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:
Ժամանակահատված
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:
Դատավոր
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:
Հիշողություն
7․ Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:
Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:
Ձեր պետության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:
Եղելության մասին շատ ուշ իմացավ:
Դեպքի մասին շատ ուշ իմացավ:
Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
Վիճակը այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
Այդպիսի միտք չեմ ունեցել:
Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:
Մրցումը կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:
8․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
Խումբ 1 – Առատ, պտղաբեր, բարեբեր, բերրի, բեղուն, արգավանդ:
Խումբ 2 – Չալպտուրիկ, խայտաբղետ:
Խումբ 3 – Անվանի, հանրաճանաչ, երևելի, ականավոր մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ:
Խումբ 4 – Երեսպաշտ, շողոքորթ, երկերեսանի, կեղծավոր:
Խումբ 5 – Խոշոր, վիթխարի ահռելի, մեծ, հսկա, աժդահա:
9․ Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Օրինակ՝
կարևոր — անկարևոր
ընդմիջումներով — անընդմեջ:
Գեղեցիկ – տգեղ, հաճելի – տհաճ, մարդկային – անմարդկային, գիտուն – տգետ, դուրեկան – անդուր, ուշադիր – անուշադիր, արժանի – անարժան, թևավոր – անթև, ախորժելի – անախորժ, գունեղ – անգույն, բնական – անբնական, խելոք – անխելք, կարևոր – անկարևոր, լուրջ – անլուրջ, անամպ – ամպամած, տեղյակ – անտեղյակ, լուսավոր – անլույս, գերակշռել – թերակշռել, խոսուն – անխոս։
10․ Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց բարիք:
Ջրի բերածը ջուրը կտանի:
Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց պետք է դուրս գաս:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակ է: