
Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
2.Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։
Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում։ Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայրն է կառուցվել։ Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պարսպապատել է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել։
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում։ Գրիգոր Լուսավորչին տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց է տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր։ Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը։Այսինքն , դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը։
Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարը Վաղարշապատում կառուցվեց և Էջմիածին անվանվեց։
Վերականգնված ՝
Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայրն է կառուցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել:
Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշապատում կառուցվեց և էջմիածին անվանվեց:
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը: