Posted in Գործունեության փաթեթ

Անհատական ուսումնական պլան

Բաղդասարյան Մարի, Հարավային դպրոց, 5-րդ դասարան․

Image

  • 8:10- Արթնանալ,նախաճաշ
  • 8:40- Երթ դեպի դպրոց
  • 9:10- Ընդանուր պարապմունք
  • 9:20-13:30 -Մասնակցում եմ ուսումնական պարապմունքներին,նախագծերին
  • Ընտրությամբ գործունեություն՝ Դիզայն
  • Լրացուցիչ կրթություն՝ Այս տարի Կրթահամալիրում պարապմունքի չեմ գնում:
  • Լրացուցիչ կրթություն կրթահամալիրից դուրս՝ Ես գնում եմ կավագործութան:
Posted in Գործունեության փաթեթ

Իմ օրը 12.01.2022

Այսօր ես իմ ընկերների հետ ջենգօ էինք խաղում: Հետո ես իմ ընկերուհուն թղթից ժամացույց պատրաստեցի, իսկ մյուսին՝ թիթեռնիկներ: Իմ ընկերները գնացին բակ, իսկ ես գնացի ճաշարան, հետո նրանց հետևից գնացի բակ: Նրանք ինձ կանչեցին խաղալու: Մենք շատ երկար խաղացինք, հետո բարձրացանք վերև: Սկսեց երկարօրյան: Բոլորը գնացին, իսկ ես որոշեցի դասարանը դասավորել: Այսպես անցավ իմ օրը դպրոցում:

Posted in Մայրենի - 5, Գործունեության փաթեթ

Իմ օրը 11.01.2022

Այսօր քույրիկիս հետ գնացինք դպրոց: Դասարան մտավ ընկեր Լենան և ընտրեց մի քանի հոգու և ինձ: Մենք գնացինք մայր դպրոց, որտեղ մեզ բաժանեցին և մեզ տարան մի սենյակ, որտեղ բացի մեզանից կային մեզնից տարիքով ավելի մեծ սովորողներ: Այնտեղ մի հայտնի ծրագրավոր օնլայն սովորացնում էր ծրագրավորում, որը ինձ համար բարդ էր: Մեր դասարանի մյուս մասը գնացել էր գրադարան, որտեղ նրանց նվիրել էին գրքեր: Մենք հետ վերաղացանք Հարավային դպրոց: Նաև այս օր իմ ընկերների հետ մի հեռախոսային խաղ խաղացինք: Մենք երբ մայր դպրոցից վերադարձանք, ճաշարանից հաց վերցրինք և գնացինք դուրս՝ խաղալու: Դրանից հետո մաթեմատիկայի ժամն էր: Ես իմ ընկերների հետ խաղացի Այլկերպ անունով խաղը: Ահա այսպես անցավ իմ օրը դպրոցում: