Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի գիտելիքների ստուգատես

Առաջադրանք 1 (3 միավոր)

1. Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

  • Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
  • Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
  • Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
  • Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
  • Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում։
    Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Continue reading “Մայրենիի գիտելիքների ստուգատես”