Posted in Պատմություն - 7

Անհանգիստ Եվրոպան

  • Ովքեր էին նորմանները: Իսկ վիկինգները: Ինչպես էին նրանց անվանում Հին Ռուսիայում:

Սկանդինավցիներին ընդհանրական անվանում էին նորմաններ («հյուսիսային մարդիկ»), իսկ Հին Ռուսիայում՝ վարյագներ: Իսկ ծովային արշավանքներին մասնակցողները հայտնի էին նաև վիկինգներ անունով:

  • Վիկինգները որտեղ հիմնեցին իշխանություններ:

Վիկինգները գաղութներ և իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում, Հյուսիսային Ամերիկայում:

X դարում վիկինգները բնակեցրին Իսլանդիան: Շուտով նրանք հայտնագործեցին նաև Գրենլանդիա կղզին: Continue reading “Անհանգիստ Եվրոպան”

Posted in Երկրաչափություն - 7

Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները

Գտնել հավասար եռանկյունների զույգեր և ապացուցել նրանց հավասարությունը:

1.∡ Δ

Լուծում

ΔCAB և ΔCED

∡ACB=∡ECD(որպես հակադարձ անկյուններ), AC=CE, BC=CD: Հետևաբար, ΔCAB=ΔCED, ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի(Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:):

Պատասխան՝ ΔCAB և ΔCED Continue reading “Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները”

Posted in Քիմիա 7

Տնային աշխատանք

1. Հետևյալ շարքից՝ Fe, H2O, FeO, O2, FeCl3, HCl ընտրի՛ր մետաղական կապով և իոնային կապով նյութերի բանաձևերը: Հաշվեք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Կովալենտային H2O, O2, HCl

Իոնային FeO, FeCl3

Մետաղական Fe

2. Ի՞նչ է ցույց տալիս պարբերական համակարգում տարրի կարգաթիվը:

Պրոտոնների և էլեկտրոնների քանակը:

3. Լրացրու բացթողումները. Արծաթի ատոմը ունի … էլեկտրոն, պրոտոն… և … նեյտրոն:

էլեկտրոն – 47

պրոտոն – 47

նեյտրոն – 108-47=61

Posted in Հայոց լեզու - 7

Լրացուցիչ աշխատանք 29.04.2024

1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)                                                                                                                                                                                                                        Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի Continue reading “Լրացուցիչ աշխատանք 29.04.2024”

Posted in Ճամփորդություններ

Արատեսյան ճամփորդապատում

Ապրիլի 19-21 – ը մենք՝ միջին դպրոցի մի խումբ աշակերտներս, ընկեր Տաթևի ղեկավարությամբ, եղանք Արատեսի դպրական կենտրոնում: Ապրիլի 19-ի առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մասնակցեցինք Ժամերգությանը և 9:30 շարժվեցինք դեպի Վայոց ձոր: Սկզբում եղանք Արենիի Թռչունների քարանձավում: Այնտեղ տեսանք հին ժամանակներից մնացած կմախքներ, գինու կարասներ: Հետո գնացինք Արատես, տեղավորեցինք իրերը, ընթրեցինք: Երեկոյան խարույկ վառեցինք և զրուցեցինք, երգեր երգեցին:

Հաջորդ առավոտ մենք արթնացանք, լվացվեցինք և գնացինք մարզանք անելու։ Նախաճաշեցինք, գնացինք Արատեսի վանք: Ժամը 14:00 ճաշեցինք: Երեկոյան նորից խարույկ վառեցինք, զրուցեցինք,մաֆիա խաղացինք և գնացինք քնելու:

Երրորդ օրը արթնանալուց հետո սկսեցինք իրերը հավաքել, նախաճաշեցինք, իրերը ավտոբուսի մեջ դրեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Կանգ առանք Եղեգիս գյուղում, տեսանք եկեղեցին ու հին գերեզմանատեղին: Ժամը 17:00 հասանք Երևան:

Արատեսյան եռօրյա ճամփորդությանը երկրորդ անգամ էի մասնակցում: Այս անգամ ինձ դուր եկավ, որ խարույկ էինք վառում և նստում շուրջը, քարանձավն էր հետաքրքիր: Կուզեի մյուս անգամ դասընկերուհիներիս հետ լինել:

Posted in Գրականություն - 7

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում: Continue reading “Հորթը”

Posted in Հայոց լեզու - 7

Գործնական աշխատանք 29.04.2024

1. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: Continue reading “Գործնական աշխատանք 29.04.2024”

Posted in Պատմություն - 7

Հին Ռուսիան

  • Որտեղ էին բնակվում արևելյան սլավոնները:

Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր:

  • Վաղ միջնադարում ինչպիսի հասարակարգում էին նրանք ապրում:

Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրում էին տոհմատիրական հասարակության պայմաններում:
VI–VIII դարերում արևելյան սլավոնների մոտ սկսեցին ձևավորվել
ցեղային խոշոր միություններ:
Continue reading “Հին Ռուսիան”