Posted in Հայոց լեզու - 7, Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ


Թարգմանություն

Сказка «Яо уступит трон Шуню»

Հեքիաթ  «Յաոն զիջում է գահը Շյունին»

Չինական ֆեոդալական երկար պատմության ընթացքում միշտ կայսրի որդին է նստում գահին: Բայց չինական առասպելում առաջին կայսրերի՝ Յաօի Շյունի և Յուի գահի զիջումը բարեկամական կապերով չի լինում: Ով առաքինի էր և ուներ ունակություններ, նրան էլ խորհուրդ էին տալիս կայսեր պաշտոնին:

Չինական առասպելում Յաօն առաջին կայսրն էր: Երբ նա ծերացավ, նա ցանկացավ գտնել իր ժառանգորդին: Դրա համար նա հավաքեց ցեղերի առաջնորդներին՝ այդ հարցի քննարկման համար:

Մի մարդ Ֆան-Չի անունով ասաց. «Քո որդի Դան Չժուն լուսավորված է, նպատակահարմար է,որ նա գահ բարձրանա»: Յաոն լրջորեն ասաց. «Ո՛չ, իմ որդին լավ բարոյականություն չունի, միայն սիրում է կռվել»: Մի ուրիշ մարդ ասաց. «Գոն Գոնը պետք է գահ բարձրանա,դա է նպատակահարմար: Նա կառավարոմ է հիդրոէներգիան»: Յաոն օրորեց գլուխը և ասաց.«Գոն Գոնը պերճախոս է, արտաքուստ՝ հարգանքով, իսկ սրտում՝ ուրիշի հետ»: Այդ խորհրդատվությունը անցավ անարդյունք: Յաոն շարունակում է փնտրել ժառանգորդ:

Որոշ ժամանակ անցավ: Յաոն կրկին հավաքեց ցեղախմբերի առաջնորդներին: Այս անգամ մի քանի առաջնորդներ խորհուրդ տվեցին մի հասարակ մարդու՝ Շյունին: Յաոն գլխով արեց և ասաց. «Ես էլ եմ լսել, որ այս մարդը լավն է։ Կարո՞ղ եք մանրամասն պատմել նրա մասին»։ Ամբողջ ժողովուրդը սկսեց պատմել Շյունի գործերը.  Շյունի հայրը հիմար մարդ է։ Մարդիկ նրան անվանում են «Գու Սոու», այսինքն՝ «կույր ծերուկ»։ Շյունի մայրը վաղուց է մահացել։ Խորթ մայրը վատ է վարվել Շյունի հետ։ Խորթ մոր որդու անունը Սյան է, նա շատ մեծամիտ է։ Բայց կույր ծերունին շատ էր պաշտում Սյանին։ Շյունն ապրել է այդպիսի ընտանիքում, բայց լավ է վերաբերվել հորը, խորթ մորն ու եղբորը։ Այդ պատճառով, մարդիկ նրան համարում են առաքինի անձնավորություն:

Յաոն լսեց Շյունի գործը և որոշեց դիտարկել Շյունին: Նա ամուսնացրեց իր դուստրերին՝ Յե Հուանին և Նյուհ Ինին Շյունի հետ, ինչպես նաև օգնեց Շյունին սննդի պահեստ կառուցել և նրան տվեց բազմաթիվ կովեր և ոչխարներ։ Շյունի խորթ մայրն ու եղբայրը տեսան այս բաները, և, նրանք և՛ նախանձեցին, և՛ խանդեցին։ Նրանք կույր ծերուկի հետ բազմիցս ծրագրեցին վնասել Շյունին։

Մի օր կույր ծերունին հորդորեց Շյունին, որ պահեստի տանիքը նորոգի։ Երբ Շյունը բարձրացավ աստիճաններով դեպի տանիք, ներքևում գտնվող կույր ծերունին հրդեհեց աստիճանը՝ Շյունին այրելու համար: Բարեբախտաբար, Շյունն իր հետ վերցրել էր երկու հյուսած գլխարկ, նա վերցրեց գլխարկներն ու թռավ թռչող թռչնի պես։ Գլխարկի օգնությամբ Շյունը հեշտությամբ՝ առանց վնասվածքների, ընկավ գետնին։

Կույր ծերունին և Սյանը չհեռացան, նրանք հրամայեցին Շյունին մաքրել ջրհորը։ Երբ Շյունը ցատկեց ջրհորի մեջ, Կույր Ծերունին և Սյանը վերևից քարեր նետեցին՝ ջրհորը լցնելու համար: Բայց Շյունը ջրհորի հատակում նոր առու փորեց, դուրս ելավ ջրհորից ու ապահով տուն վերադարձավ։

Սյան չգիտեր, որ Շյունն արդեն դուրս է եկել վտանգավոր իրավիճակից, և իրենից գոհ վերադարձավ տուն և ասաց կույր ծերունուն. «Այս անգամ Շյունը հաստատ մեռած է, հիմա մենք կարող ենք բաժանել Շյունի ունեցվածքը»։ Դրանից հետո նա ներս մտավ սենյակ, անսպասելիորեն, տեսավ, որ Շյունն արդեն նստած է մահճակալին և նվագում է գործիքի վրա։ Սյանը շատ վախեցավ, նա շփոթված ասաց. «Օ՜, ես քեզ շատ էի կարոտել»:

Իսկ Շյունը պահեց իրեն այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել: Շյունը, ինչպես նախկինում, ջերմորեն վերաբերվեց իր ծնողներին ու եղբորը: Կույր ծերունին և Սյանն այլևս չէին համարձակվում վնասել Շյունին։

Այնուհետև Յաոն բազմիցս հետևեց Շյունին և համոզվեց, որ նա առաքինի և գործարար անձնավորություն է: Յաոն որոշեց գահը փոխանցել Շյունին։ Չինացի պատմաբանները գահի զիջման այս ձևն անվանել են «Շյան Ժան», այսինքն՝ «հրաժարվել գահից»։

Երբ Շյունը դարձավ կայսր, նա շատ գործունյա էր ու համեստ , աշխատում էր հասարակ ժողովրդի պես, և ամբողջ ժողովուրդն էլ հավատում էր նրան։ Երբ Շյունը ծերացավ, նա նույնպես այդպիսով եղանակով իրեն ժառանգորդ ընտրեց առաքինի և խելացի Յուին:

Մարդիկ համոզվեցին, որ Յաոյի, Շյունի, Յուի դարում չկար իրավունքների ու շահերի պահանջ, կայսրն ու հասարակ մարդիկ ապրում էին շատ լավ ու համեստ կյանքով։

Сказка «Яо уступит трон Шуню»

В долгосрочной китайской феодальной истории, всегда сын императора вступит на трон. Но в китайском мифе, между самыми начальными императорами Яо, Шунь, Юй, уступка трона не по родственным связям. У кого есть добродетель и способности, того рекомендуют вступить на трон. 

В китайском мифе, Яо был первым императором. Когда он постарел, он хотел искать одного наследника. Поэтому, он собрал племенных лидеров для обсуждения этого вопроса.

Какой-то человек Фан-Чи говорил: «твой сын Дань Чжу просвещенный, целесообразно он вступит на трон». Яо серьезно говорил: «Нет, у моего сына нет хорошей морали, только любит ссориться». Другой человек говорил: «Гон Гон должен вступить на трон, это целесообразно. Он управляет гидроэнергией». Яо качал головой, говорил: «Гон Гон был красноречивым, внешне с почтением, а в сердце с другим». Эта консультация окончилась без результата. Яо продолжает искать наследника.

Некоторое время прошло, Яо опять собрал племенных лидеров. На этот раз, несколько лидеров рекомендовали одного простого человека – Шунь. Яо кивал головой, говорил: «Ой! Я тоже слышал, что этот человек хороший. Вы можете ли подробно рассказать мне о нем». Все люди начали рассказать дела Шуня: отец Шуня, это глупый человек. Люди зовут его «Гу Соу», то есть «слепого старика». Мать Шуня давно умерла. Мачеха плохо обращалась к Шуню. Сына мачехи зовут Сян, он очень спесивый. Но слепой старик очень обожал Сяна. Шунь жил в такой семье, но он хорошо относится к отцу мечахи и брату. Поэтому, люди считают его добродетельным человеком

Яо слышал дело Шуня, решил наблюдать Шунь. Он помовил своих дочерей Е Хуан и Нюй Ин за Шуня, тоже помог Шуню строить продовольственный склад, и дал ему многие коровы и овцы. Мачеха и брат Шуня видели эти дела, они и завидовали, и ревновали. Они вместе со слепым стариком неоднократно планировали вредить Шуню.

Однажды, слепой старик велел Шуня чинить крышу склада. Когда Шунь поднял на крышу лестниц, слепой старик внизу поджог, чтобы ожечь Шунь. К счастью, Шунь с собой взял два плетеной шляпы, он взял шляпы и прыгал как летающая птица. С помощью шляпы, Шунь легко падал на земле без раны.

Слепой старик и Сян не оставили, они велели Шунь очистить колодец. Когда Шунь прыгал, Слепой старик и Сян сверху бросили камни, чтобы засыпать колодец. Но Шунь на дне колодца копал один канал, он вылез из колодца и безопасно вернул домой.

Сян не знает то, что Шунь уже вышел из опасного положения, он довольно вернул домой и сказал слепему старику: «На этот раз Шунь обезательно умер, теперь мы можем разделить имущество Шуня». После этого, он пошел в комнату, неожидано, когда он входил в комнату, Шунь уже сидел на кровати играл на инструменте. Сян очень испугался, он смущенно сказал, «Ой, я очень скучаю по тебе»!

А Шунь как ничего не прошло, после того, Шунь, как раньше, тепло обращался к его родителям и брату, слепой старик и Сян больше не смели вредить Шуню.

Потом Яо много раза наблюдал Шунь и считал Шунь добродетельным и деловым человеком. Решив, что он уступил трон Шуню. Китайский историк назвали эту форму уступки трона «Шань Жан», то есть «отречься от престола».

Когда Шунь был императором, он был трудовым и скромным, он работал как простой народ, все люди верили ему. Когда Шунь был старым, он тоже, таким образом, выбрал добродетельный и умный Юй как наследником за него.

Люди уверились в том, что в веке Яо, Шунь, Юй не было спроса о правах и интересах, император и простые населения прекрасно и скромно жили.

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.