Posted in Պատմություն - 7

Ռեֆորմացիա


  • Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:

Եկեղեցին Հռոմի Պապի անունից հավատացյալներին փրկության թղթեր էր վաճառում, որոնք կոչվում էին ինդուլգենցիաներ: Ով գնում էր, նա ազատվում էր բոլոր մեղքերից:

  • Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:

1517 թ. Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը
մի թուղթ փակցվեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Դրանց հեղինակն
էր Վիտենբերգի համալսարանի պրոֆեսոր Մարտին Լյութերը:
Նա գտնում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով:

  • Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:

Երբ Կարլոս V կայսրը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին, նրա կողմնակիցները բողոքեցին դրա դեմ: Այստեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:

  • Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:

Այսինքն՝ տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը:

  • Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:

Անգլիայում Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը:
Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը:

  • Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:

Ֆրանսիայից Շվեյցարիա տեղափոխված Ժան Կալվինը քարոզում էր, որ Աստված մարդկանց համար նախասահմանել է կա՛մ փրկություն, կա՛մ փորձություն:Երկրային գործերում հաջողակ մարդը ընտրյալ է: Ձախողակ մարդիկ պետք է աշխատեն իրենց վարքով ու գործողություններով դառնալ ընտրյալ: Դրա համար Կալվինը մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ:
Կալվինի գաղափարները  այնքան տարածվեցին,որ Ժնև քաղաքի իշխանությունները ձեռնամուխ եղան դրանց իրագործմանը:
Սկսեցին արգելել զվարճությունները, երաժշտությունը,լավ հագնվելը,

թղթախաղը:
Ժամանակակիցները Կալվինին համարում էին «Ժնևի պապ»:

  • Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:

Ռեֆորմացիոն շարժման հետևանքով  կաթոլիկ եկեղեցու  միասնությունը տրոհվեց:
Այն պահպանելու համար վերջինս դիմեց հակաքայլերի, որոնք ստացան Հակառեֆորմացիա անվանումը: 1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը:
Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը:

  • Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց իսպանացի Իգնատիոս Լոյոլայի հիմնած «Հիսուս Քրիստոսի զինվորություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը: Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալև հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.