Posted in Հայոց լեզու - 7, Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ


Նյու Վայի առասպելը, ով ստեղծել է մարդկանց

Այն ժամանակ, երբ Պան Գուն ստեղծեց Երկինքն ու Երկիրը, մարդկությունը դեռ չէր ծնվել:Նյու Վա անունով երկնային աստվածուհին հայտնաբերեց, որ այս երկրի վրա կյանքը պակասում է։

Մի անգամ, երբ նա միայնակ ու տխուր քայլում էր երկրի վրա, որոշեց կյանքն ստեղծել երկրի վրա:

Նյու Վան քայլում էր երկրի վրայով։

Նա սիրում էր ծառ և ծաղիկներ, բայց նախընտրում էր գեղեցիկ և աշխույժ թռչուններին ու կենդանիներին:

Հետևելով բնությանը՝ նա կարծում էր, որ Պան Գուի ստեղծած աշխարհը դեռ բավականաչափ գեղեցիկ չէ, թռչուններն և կենդանիները դեռ այնքան խելացի չէին ինչքան ինքը կուզեր:

Նա մտադիր էր ստեղծել ավելի խելացի էակ:

Նա քայլում էր Խուանխե գետի ափով, հետո կռացավ, մի բուռ ջուր հավաքեց, և սկսեց խմել: Հանկարծ նա ջրի մեջ տեսնում է իր արտացոլանքը։

Այդ ժամանակ գետից նա մի քիչ դեղին կավ վերցրեց, խառնեց ջրի հետ և, նայելով իր արտացոլանքին, սկսեց կերպար քանդակել։

Շուտով նրա ձեռքերում հայտնվեց մի գեղեցիկ, փոքրիկ աղջիկ։

Նյու Վան թեթև շունչ փչեց նրա վրա, և աղջիկը կենդանացավ։

Այնուհետև աստվածուհին քանդակեց նրա համար տղա ընկերոջ, որոնք եղան առաջին տղամարդն ու կինը երկրի վրա:

Նյու վան շատ ուրախացավ և սկսեց արագ քանդակել այլ փոքրիկ մարդկանց:

Նա ցանկանում էր լցնել նրանցով ամբողջ աշխարհը, բայց աշխարհը աներևակայելի հսկայական էր:

Ինչպե՞ս կարելի էր այդ գործընթացը արագացնել:

Նյու վան իջեցրեց որթատունկը ջրի մեջ, դրանով խառնեց գետի կավը, և երբ կավը կպավ ցողունին, նա խփեց այն գետնին:

 

Այնտեղ, որտեղ կավի կտորներն ընկան, ի զարմանս նրա, աշխարհը լցվեց մարդկանցով։ Հայտնվեցին նոր մարդիկ: Եվ, շուտով ամբողջ երկիրը լցվեց մարդկանցով։

Բայց մի նոր խնդիր առաջացավ. Աստվածուհու մտքով անցավ, որ մարդիկ ամեն դեպքում կմահանան։

Ոմանց մահից հետո, պետք էր նորից նոր մարդիկ ստեղծել: Իսկ դա չափազանց դժվար էր:

Եվ այդ ժամանակ Նյու Վան իր մոտ կանչեց բոլոր մարդկանց և հրամայեց նրանց ստեղծել իրենց սեփական սերունդը:

Այսպիսով, մարդիկ, Նյու Վայի հրամանով, ստանձնեցին իրենց երեխաների ծննդյան և դաստիարակության պատասխանատվությունը:

Այդ ժամանակից ի վեր, այս Երկնքի տակ, այս Երկրի վրա, մարդիկ իրենք են ստեղծում իրենց սերունդը:

Սա շարունակվում է սերնդեսերունդ:

Ահա թե ինչպես է ամեն ինչ եղել։

 

 

Миф о Нюй Ва, слепившая людей

В те времена, когда Пань Гу создал Небо и Землю, человечество еще не родилось. Небесная богиня по имени Нюй Ва обнаружила, что этой земле недостает жизни. Однажды она ходила по земле одинокой и грустной, она намерена создать более жизненное для земли.

Нюй Ва шла на земле. Она любила дерево и цветы, но предпочитала симпатичные и живые птицы и звери. Наблюдав природу, она считала, что мир, созданный Пань Гу, пока не достаточно прекрасный, ум птиц и зверей ей не доволен. Она намерена создать более умную жизнь.

Она ходила на берегу Хуанхэ, опустилась на корточки и, зачерпнув пригоршню воды, стала пить. Вдруг она увидела в воде свое отражение. Тогда она достала из реки немного желтой глины, смешала ее с водой и глядя на свое отражение, стала старательно лепить фигурку. Скоро в ее руках появилась прелестная девочка. Нюй Ва легко дохнула на нее, и девочка ожила. Тогда богиня слепила ей мальчика друга, то были первые на земле мужчина и женщина. Нюй Ва очень обрадовалась и принялась быстро лепить других маленьких человечков.

Она хотела заполнить ими весь мир, но мир оказался невероятно огромным. Как же можно было ускорить этот процесс? Нюй Ва опустила лозу в воду, размешала ею речную глину, а когда глина налипла на стебель, она хлестнула им по земле. Там, где упали комья глины, на ее удивление. Таким образом, мир был заполнен человеками.

Появлялись новые человечки. Вскоре вся земля была заполнена людьми. Но возникла новая проблема: Богине пришло на ум, что люди все-таки будут умирать. Со смертью одних придется опять лепить новых других. А это слишком хлопотно. И тогда Нюй Ва подозвала всех людей к себе и велела им самим создавать свое потомство. Так люди по наказу Нюй Ва взяли на себя ответственность за рождение и воспитание своей детей. С того времени под этим Небом, на этой Земле люди сами создают свое потомство. Так продолжалось из поколения в поколение. Вот так оно все и было.

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.