Posted in Հայոց լեզու - 7

Գործնական աշխատանք 26.02.2024


1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց՝ այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։

Ամբողջ գյուղը հավաքվեց: Ծերուկին հարցնում էին.

Քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։

 –Ոչինչ, –  պատասխանում էր ծերուկը, – ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։

դժբախտ – անբախտ, անհաջողակ

հոգնել – խոնջել, 

երջանիկ –  ուրախ, հաջողակ

ջանալ – աշխատել, տքնել

3 .Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։

երջանիկ – դժբախտ

երջանկություն – դժբախտություն

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։

ամենադժբախտ, ամբողջ,  թթված, անհավատալի։ 

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։

Երջանկության հետևից ընկնել պետք չէ, նա ուշ, թէ քեզ կգտնի: Այն մտքի և հոգու վիճակ է:

6. Պատմության համար վերնագիր հորինեք։

<<Ի՞նչ է երջանկությունը>>

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

գոյականներ – շենք, հանելուկ, տաղավար:

ածականներ – արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ:

թվականներ – երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու:

բայեր – Կառուցել, զրուցել, խառնել:

2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չիմացավ (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը չփորձեց (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր ճանապարհորդներին (ճանապարհորդները) մի տեղ տարան (տանել) :

Բոլորը հրավիրվել էին  (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ քաղաքը (քաղաք) հրապարակ էր լցվել (լցվել):

Ամբողջը դարձավ (դառնալ) կրակի բաժին:

3. Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

Երբ մարդը խոսում է ինքն իր մասին, ասում է՝ «ես»:

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

Երբ մարդը խոսում է զրուցակցի հետ, նրան ասում է՝ «դու»:

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

Երբ մարդը խոսում է երրորդ անձի մասին իր զրուցակցի հեր, նրան ասում է՝ «նա»:

4. Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

«Սա» ասում ենք այն առարկային, որը տեսնում ենք, կարող ենք այդ պահին դիպչել,  վերցնել կամ դրված է մոտակայքում:

«Դա» ասում ենք այն առարկային, որը կարող ենք տեսնել կամ չտեսնել այդ պահին, բայց կարող ենք նկարագրել թե ինչպիսինն է կամ ուր է դրված:

«Նա» ասում ենք այն մարդուն, որի մասին խոսում ենք զրուցակցի հետ:

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:

«Այս բաժակը» ասում ենք այն բաժակին, որը տեսնում ենք, կարող ենք այդ պահին դիպչել,  վերցնել կամ դրված է մոտակայքում:

«Այդ բաժակը» ասում ենք այն բաժակին, որը կարող ենք տեսնել կամ չտեսնել այդ պահին, բայց կարող ենք նկարագրել, թե ինչպիսինն է կամ ուր է դրված:

«Այն բաժակը» ասում ենք այն բաժակին, որը կարող ենք տեսնել կամ չտեսնել այդ պահին, բայց կարող ենք նկարագրել, թե ինչպիսինն է կամ ուր է դրված:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.