Posted in Կենսաբանություն-7

Կենսաբանության փետրվար ամսվա ամփոփում


Հարց 1. Ներկայացնել քորդավորներից` նշտարիկի ներքին կառուցվածքը և բազմացնումը։

51-w1064.jpg

Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված, ունի նշտարի տեսք: Քորդան ձգվում է մարմնի ամբողջ երկարությամբ և մարմնի համար ծառայում է որպես հենարան: 

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում:Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք, այնտեղ էլ կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:

   Բազմացումը կատարվում է ջրում. սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով ևբեղմնավորումը կատարվում է ջրում:

Հարց 2.  Տափակ որդերի բազմացում և կառուցվածք։

Տափակ որդերի մարմինը իրենից ներկայացնում է մաշկամկանային պարկ՝ առանց ներքին խոռոչի: Այն ծածկված է էպիթելով, որի տակ գտնվում է մկանային շերտը: Օրգանների միջև տարածությունը լցված է մանր շարակցական բջիջներով՝ պարենքիմայով: Նրանք կատարում են հենարանային և սնուցող ֆունկցիա և կուտակում են կենդանական ածխաջուր՝ գլիկոգեն: Տափակ որդերը ունեն կենտրոնացված նյարդային համակարգ:

Պլանարիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով: Ունի միաժամանակ ինչպես արական, այնպես էլ իգական սեռական օրգաններ՝ ձվարաններից և սերմնարաններ, այսինքն հերմաֆրոդիտ օրգանիզմ է: Սպիտակ պլանարիայի բեղմնավորումը խաչաձև է: Պլանարիան դնում է բարդ կառուցվածք ունեցող ձվեր, որոնք բացի ձվաբջջից, պարունակում են նաև պաշարային սննդանյութեր: Ձվերը գտնվում են խմբավորված բոժոժների մեջ: Զարգացումն ավարտելուց հետո բոժոժից դուրս են գալիս փոքրիկ պլանարիաներ:

Հարց 3 . Կլոր որդերից` ասկարիդի բազմացնումը մեր օրգանիզմում։

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ : Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ, օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից , անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:

 Հարց 4. Մակաբույծ որդերը ի՞նչ վնաս կարող են հասցնել մեր օրգանիզմին։

Որդերի ճնշող մեծամասնությունը մակաբույծ ձևեր են: Նրանք կարող են առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ՝ քնի խանգարումը, մաշկի հետ կապված խնդիրներ,հաճախակի հոգնածություն, աղիների խնդիրներ, մկանային սպազմերը, հոդացավերը, մկանացավերը, ձեռքերի ու ոտքերի թմրածությունը, տարբեր ինֆեկցիաներ, սակավարյունություն, քաշի կորուստ, նյարդային վիճակ, ընկճախտ, հիշողության կորուստ:

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Հարց 5. Օղակաձև որդերից` անձրևորդերի կառուցվածքը և բազմացումը։

Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:

Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:

Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:

Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝ 1.բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:

Անձրևորդի արական սեռական օրգանները կոչվում են սերմնարաններիսկ իգական սեռական օրգանները կոչվում են ձվարաններ:

Դրանք անձրևորդի մարմնում տեղակայված են տարբեր հատվածներում՝ ինքնաբեղմնավորումը բացառելու համար: Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է  գամետներ՝ սպերմատոզոիդներ: Այնուհետև որդերը հեռանում են և յուրաքանչյուրի մոտ առաջանում է լորձից կցորդ, որը կոչվում է մուֆտաՄուֆտան, որը արդեն պարունակում է սպերմատոզոիդներ, շարժվում է դեպի որդի գլխի ծայր և իր մեջ ներառում ձվաբջջին: Մուֆտան, որում արդեն իսկ կատարվել է բեղմնավորում, որդի մարմնից վայր է սահում և հողում վերածվում բեղմնավորված ձվաբջիջներով բոժոժի:Բոժոժի մեջ զարգանում են երիտասարդ որդերը, որոնք դուրս գալով՝ վարում են ինքնուրույն կենսակերպ: Անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:

Հարց 6. Անձրևորդերը և Կալիֆորնիայի որդերը ի՞նչ դեր ունեն գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդերը, բնակվելով հողի մեջ, փխրեցնում են այն և նպաստում հողի բերրիացմանը:

Կալիֆորնիական որդերը օգտագործում են գյուղատնտեսության մեջ կենսահումուս ստանալու նպատակով:

Հարց 7.  Ներկայացնել փետրվար ամսվա կենսաբանության բլոգային աշխատանքները։

Քորդավորների ընդհանուր բնութագիրը 06.02
 Օղակավոր որդերի տիպի բնութագիրը և դասակարգումը 28.02

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.