Posted in Քիմիա 7

Տնային աշխատանք 26.04.2024


1. Ի՞նչ է քիմիական կապը:

Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:

2. Բացատրե՛ք երկու ատոմների միջև քիմիական կապի առաջացման պատճառները:

Ատոմներից մոլեկուլների առաջացման «շարժիչ ուժը» ատոմի արտաքին էլեկտրոնային շերտի ութ (երբեմն երկու) էլեկտրոն պարունակող կայուն (ավարտուն) վիճակն է, որին ձգտում են ատոմները:

3.Հետևյալ տարրերից որո՞նց մոլեկուլներն են միատոմանի.

ա) ջրածին

բ) հելիում

գ) թթվածին

դ) արգոն

 Թվարկե՛ք քիմիական կապի հիմնական տեսակները:

Կովալենտային կապ, իոնային կապ,մետաղական կապ։

4.Լրացրե՛ք բաց թողած բառակապակցությունը.

կովալենտային կապ առաջանում է ……միջև……:

Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:

Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:

Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.