Posted in Գրականություն - 7

Գարնան քաղաքում


 Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկներն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

դալուկ – Դժգույն, գույնը գցած, գունատ:

վտիտ – Թույլ, նվազ, նիհար, տկար:

բուլվար – Զբոսայգի:

անհուն – Անեզրական, անծայր, անվերջ, անսահման:

երկունք – Ծնունդ, ծննդաբերություն:

  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:

Գարնան քաղաքը նկարագրվում է ուրախ, գարնանային տրամադրությամբ, հուզումով, սպասումով, զվարթությամբ:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.