Posted in Հայոց լեզու - 7

Գործնական աշխատանք 05.02.2024


Ածականի տեսակները

1. Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ, շքեղ, չար, բարձր, թանկ, քաղցր, ուժեղ,  տաք, խոշոր, ազնիվ:

Վճիտ – ամենավճիտ

շքեղ – ամենաշքեղ

չար – ամենաչար

բարձր – ամենաբարձր, բարձրագույն

թանկ – ամենաթանկ

քաղցր – ամենաքաղցր

ուժեղ – ամենաուժեղ, ուժեղագույն

տաք – ամենատաք

խոշոր – ամենախոշոր, խոշորագույն

ազնիվ – ամենաազնիվ, ազնվագույն

2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

Հարաբերական – Փայտե, մարդկային, լեռնային, մայրական:

Որակական – արդար, շռայլ, խիզախ, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն, ամենամեծագույն, վարդագույն:

ճիշտ – լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, վարդագույն:

սխալ – ամենալավագույն, ամենամեծագույն:

4. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր: 

փարթամ – ավելի փարթամ (բաղդատական աստիճան), ամենափարթամ (գերադրական աստիճան)

ծանր – ավելի ծանր (բաղդատական աստիճան), ամենածանր (գերադրական աստիճան)

խոշոր – ավելի խոշոր  (բաղդատական աստիճան), ամենախոշոր (գերադրական աստիճան)

5. Գրել տրված բառերի հոլովումները: Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:

Աղջիկ – աղջկա (այլաձև հոլովում)

քաղաք – քաղաքի (-ի հոլովում)

սեր – սիրո (այլաձև  հոլովում)

ձի – ձիու (-ու հոլովում)

գարուն  – գարնան (-ան հոլովում)

կին – կնոջ ( -ոջ հոլովում)

օր – օրվա (-վա հոլովում)

մահ – մահվան ( -ան հոլովում)

հայր – հոր (-ո հոլովում)

մայր – մոր (-ո հոլովում)

գինի – գինու (-ու հոլովում)

տուն – տան (-ա հոլովում)

անուն – անվան (-ա հոլովում)

գյուղ – գյուղի (-ի հոլովում)

ձուկ – ձկան (-ան հոլովում)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը – տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:

Ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչպես է անցնելու վաղվա ճամփորդությունը: Անընդհատ մտածում էի, թե ինչպիսի գեղեցիկ նկարներ եմ նկարելու վերևից: Դա իմ կյանքի առաջին օդապարիկով ճամփորդությունն էր:Գնալու էինք մեծ ընկերախմբով, բայց դեռ չգիտեի, թե ում հետ կլինեմ օդապարիկում: Առավոտյան վաղ արթնացա, պատրաստվեցի, վերցրեցի ուսապարկս ուտեսախցիկս և դուրս եկա: Հավաքվեցինք հրապարակում: Եկավ երկար սպասված պահը: Օդապարիկները լցվեցին օդով և մենք ընտրեցինք մեր օդապարիկները: Ես Աննայի և Աշոտի հետ էի: Կամաց- կամաց բարձրացանք քաղաքի վրա: Հիանալի տեսարան էր: Հանկարծ մի արծիվ սլացավ դեպի մեր օդապարիկը: Բոլորս գոռում էինք, ընկնում էինք մի ձորակի մեջ, հետո ես էլ ոչինչ չեմ հիշում… Արթնացա երբ մութ էր:
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.