Posted in Պատմություն - 7

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում


  • Ո՞վ և ե՞րբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:

Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը 581թ վերամիավորեց երկիրը:

  • Ի՞նչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դուր է գալիս այդ համակարգը. ինչու:

Համակարգ էր,որը հենվում էր ծառայողական արժանիքների վրա, կոչվում էր՝ ընտրություն ըստ արժանիքի:

  • Ինչպես Չինաստանն ազատագրվեց մոնղոլական տիրապետությունից:

Չին ժողովուրդը ոտքի ելավ ազատագրական պայքարի և 1368թ մոնղոլական տիրապետությունը տապալվեց:

  • Ինչու էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:

Չինացիների հայտնի գյուտերն են՝ թուղթը, ճենապակին, տպագրությունը, լուցկին, վառոդը, հեծանիվի շարժական շղթան, թնդանոթը, լրագիրը և այլն:

  • Որտե՞ղ է գտնվում Ճապոնիան: Ե՞րբ են այստեղ ստեղծվել առաջին պետությունները:

Ճապոնիան բազմաթիվ կղզիներից կազմված երկիր է, գտնվում է Ասիայի արևելքում: Առաջին պետությունները այստեղ ձևավորվել են4-6-րդ դարերում:

  • Ինչպե՞ս Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:

Կամիկաձե կոչվող թայֆունը խորտակեց մոնղոլական նավատորմը:

  • Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:

Զինվորական առաջնորդի տիտղոս և պետության վերահսկողության իրավունք:

  • Ինչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:

Զարգացած էին արվեստի տարբեր ճյուղերը: Գործում էր կաբուկի թատրոնը: Քաղաքներում կային թատրոններ, խաղատներ, թեյարաններ, հասարակական բաղնիքներ:

 

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.