Posted in Հայոց լեզու - 7, Ֆլեշմոբ

Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբ


1.Ո՞ր բառից «բառքամոցի» խաղի կանոններով կքամվեն կապ, ապար, պարկ, պար բառերը։Ա. կապար
Բ. պարեկ
Գ. ապտակ
Դ. կերպար
Ե. կրպակ

2.Թռչկոտել, նստոտել, կարոտել, փայլփլել, ցատկոտել, ժանգոտել, մորթոտել, կեղտոտել, ծամծմել, փոշոտել բառերից քանի՞սն են արտահայտում գործողության բազմապատկում:
Թռչկոտել, նստոտել, փայլփլել, ցատկոտել, մորթոտել, ծամծմել:

 3. Իրար համապատասխանեցրու՛ հայկական առածների սկիզբն ու ավարտը:

1.Ջուրը կերթա,                              ա. անձրևից չի վախենա:

2.Գետն անցկացան,                       բ. ինչքան խմես, կծարավես:

3.Լավություն արա, ջուրը գցիր, գ. ձուկը չիմանա, աստված կիմանա:

4.Ջուրն ընկնողը                              դ. առվումը խեղդվեցին:

5.Փողը աղի ջուր է,                         ե. ավազը կմնա:

5.Գետաքար, գետափ, գետնատարած, գետեզր, գետամերձ, գետաձի  բառերում ո՞րն է ավելորդ:
6. Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծության մեջ կետերը լրացնելով՝ ամբողջացրու՛ այն:
Ես սիրում եմ մթնշաղը  նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ  շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի տրտնջում , չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ— մի անսահման քաղցր նինջ:
7. Ստեղծագործություններից մեկում հերոսը տատիկին հաճախ պատմում էր իր  գաղտնիքները։ Սակայն երբ տատիկը դա միացնում էր, հերոսը սսկվում էր, լռում։ Ի՞նչ սարք էր դա։
8. Տրված դարձվածային բառակապակցությունները թարգմանված են բառացի։ Հասկանալով դրանց իմաստները՝ գրի՛ր հայերեն համարժեք դարձվածքները:

ա) Когда рак на горе свистнет (ռուսերենից բառացի`երբ խեցգետինը սարի գլխին կսուլի)-

Էշ մի սատկի, գարուն կգա:

բ) Crows don’t pick crow’s eyes (անգլերենից բառացի՝ ագռավը ագռավի աչք չի հանի)-

Շունը շան թաթ չի կծի:

գ)  L’enclume et le marteau (ֆրանսերենից բառացի՝ մուրճի և զնդանի արանքում)-

9. Նույն ժեստը տարբեր երկրներում կարող է միանգամայն տարբեր նշանակություններ ունենալ: Այլ երկրի, ժողովրդի մշակույթը հասկանալու համար կարևոր են նաև ժեստերը: Գտի՛ր  տվյալ ժեստի նշանակությունը հայերի համար:

Մատը քունքին պտտել

Արգենտինայում այդ ժեստով կանչում են հեռախոսի մոտ:

Պերուում նշանակում է մտավոր աշխատանքով զբաղվող մարդ:

Հայաստանում…:

Գլխումդ խելք կա՞: Հո՛ չե՞ս գժվել: Լավ ե՞ս:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.