Posted in Գրականություն - 7

Անունդ տալիս


Սահյանական ընթերցումներ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
ալևոր – ծեր, ծերունի
ծիծեռ – ծիծեռի, ծիծեռնակ
մատուռ – որևէ նահատակի կամ մարտիրոսի թաղված տեղում կամ նրա                                      հիշատակին կառուցված փոքրիկ եկեղեցի
վեմ – միակտուր պինդ քար
որմ – պատ
խոռոչ – ընկած տեղ, փոս
վարսաթափ – մազերը թափված, հերաթափ
ցուպ – ձեռքի գավազան, ձեռնափայտ:
հայրեն ու տաղիկ – Տաղաչափական գրվածք, ոտանավոր,երգ:
առվույտ – թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող կերային                                                           խոտաբույս
2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։
Պապիկիս ու տատիկիս տունը:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.