Posted in Գրականություն - 7

ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ (պատմվածք)


1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:«Լ» փողոցի իր տան առաջ կանգնած`ճապոնացի Քեբոյի հեծանվավաճառ Ջոնի Ֆարագոն անմիջապես նկատեց նոր հեծանիվը:
-Հե՜յ,- կանչեց Ֆարագոն:
Տղան թեքեց ղեկն ու մոտեցավ մայթեզրին: Նա լավ գիտեր Ջունիին: Եթե կանչողը նա է, պետք է կանգնես: Այքի համար դա նույնիսկ հաճույք էր. նրան միշտ հիացրել էր Ջոնին, որն ասես իր տեսած կինոներից լիներ:
-Փառավոր հեծանիվ է,- ասաց Ջոնին,- որտեղի՞ց:
-Միստր Յորքն է նվիրել ծնունդիս,- ասաց տղան:
-«Հերալդ» թերթի տարածման պատասխանատու՞ն:
-Ըհը:
Տղան իջավ հեծանիվից ու ղեկը հանձնեց իրենից մեծին: Ջոնին ծանրութեթև արեց
հեծանիվը, նստեց ու սկսեց փոքր պտույտներ տալ:
-Քեզ լավ էլ հեծանիվ է տվել, այ տղա: Անունդ ի՞նչ է:
-Այք:
-Այք ի՞նչ:
-Այք Ջորջ,-ասաց տղան:
-Քուքի Ջորջի ի՞նչն ես:
-Քուքին զարմիկս է:
-Իմ էլ լավ ընկերն է:
-Միշտ մի գլխացավանք ունի,-ասաց Այքը:
-Սա որտեղի՞ց գողացար,- հարցրեց Ջոնին,-ինձ կարո՞ղ ես ասել:
-Չեմ գողացել,- ասաց Այքը: – Միստր Յորքն է նվիրել ծնունդիս:
-Քուքին ընկերս է,-ասաց Ջոնին:- Հեծանիվը քեզ ուրիշն է տվել: Դու թեկուզ նրա կյանքն էլ փրկեիր, նա քեզ հեծանիվ տվողը չէր:
-Էս հեծանիվն ինձ նա է տվել,- ասաց տղան:
-Բոլորին կասես, որ սա քեզ Քուքին է տվել,- ասաց Ջոնին:- Յորքի ականջն ընկավ`տհաճ պատմություն կդառնա:
-Քուքին փող չունի,-ասաց տղան:
-Մեկ ունի, մեկ էլ չէ,- ասաց Ջոնին:- Երեկոյան նրան տեսնելու եմ, ինչ որ պետք է կասեմ, հիմա դու տուն գնա:
Տղան հեծանիվին թռավ ու տուն քշեց:
Երբ հայրը տեսավ հեծանիվը, ասաց.
-Հայկ, քեզ որտեղի՞ց էդ հեծանիվը:
-Քուքին է տվել:
-Քո զարմիկ Գուրգե՞նը:
– Այո,-ասաց տղան:
– Գուրգենը փող չունի,- ասաց հայրը:- Մեկից երևի մի օրով վերցրել ես:
– Չէ,- ասաց տղան,-իմն է:
– Ներս գնա ու հացդ կեր,-ասաց հայրը:
Տղան ներս գնաց, հացը կերավ: Հինգ րոպե չանցած, երբ նա տնից դուրս եկավ, հայրը բակում քշում էր հեծանիվը:
-Հայկ,- ասաց հայրը,- հեծանիվը տար ու իր տեղը դիր: Դու գող չես:
-Քուքին է տվել,- ասաց տղան:
Հաջորդ օրը դպրոց նա հեծանիվով գնաց: Հեծանիվը ինչպես կար, էնպես էլ թողել էր, համարն էլ տեղում՝ 137620Ռ: Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ Քուքին ծնունդի առթիվ:
-Ե՞րբ ես ծնվել,- հարցրեց նրա ընկեր Նիք Րոման:
-1909-ի սեպտեմբերի յոթին,- ասաց տղան:
-Հիմա մայիսն է,- ասաց Նիքը:- Գլխիդ փորձանք ես բերելու, Այք:
Տղան քշեց Մարկիփոզայի ու Աչքի փողոցի իր խաչմերուկը և ամբողջ լույս-ցերեկը թերթ վաճառեց: Երեկոյան եկավ նրա զարմիկ Քուքին:
-Սա՞ է,-ասաց նա:
-Ըհը,-ասաց տղան:
-Քեզ լավ էլ նվեր եմ արել, չէ՞:
-Այո, շնորհակալ եմ:
Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:
Ուղիղ մի տարի անց, նույն օրը, տղան հեծանիվը թողեց Լիբըրթի թատրոնի առաջ նույն տեղը, դահլիճ մտավ նոր ֆիլմ դիտելու և երբ դուրս եկավ, հեծանիվը չկար: Տղան տուն գնաց, տեսավ հորն ու ասաց.
-Հեծանիվս գողացան:
-Ոչինչ,- ասաց հայրը:- Ներս գնա, հաց կեր:
-Քաղցած չեմ,- ասաց տղան:
Սաստիկ վրդովված`նա կանգնել էր հոր առջև, հետո հանկարծ շուռ եկավ ու վազեց: Ուր ասես իրեն չգցեց, ոտքի տակ տվեց քաղաքի բոլոր փողոցները`փնտրելով հեծանիվը: Մի ժամից տուն եկավ, հաց կերավ ու քնեց:
Նա տասնմեկ տարեկան տղա էր արդեն:
Հետո, օգոստոսյան մի օր ինքն ու իր Նիք Րոմա ընկերը հեռագրատան պատի հետ
ձեռնագնդակ էին խաղում: Նիքի ապշեցուցիչ հակահարվածից գնդակը թռավ, բախվեց փողոց մտած բեռնատարին ու գլորվեց, գնաց: Տղան վազեց գնդակը գտնելու:
Աստիճաններով իջավ նեղլիկ անցուղին, ուր աղբի ու մոխրի արկղեր էին շարված: Գնդակը պիտի որ այստեղ լիներ: Տղան դեսուդեն նայեց, ներկը քերած մի հեծանիվի հենք տեսավ, բարձրացրեց, շտկեց ու նայեց համարը: Համարն էլ էին քերել, բայց 13-ը և Ռ-ն երևում էին:
Նիք Րոման հարցնելով եկավ.
-Գնդակն ի՞նչ եղավ, Այք:
-Չգիտեմ, կորել է,- ասաց տղան:- Հեծանիվս գտա: Վրան բան չեն թողել:
-Հենքը կա՞,- ասաց Նիքը:
-Կա,- ասաց տղան,- բայց առանց մնացածի հենքն ինչի՞ս է պետք:
-Պետք կգա,-ասաց Նիքը:
-Ա՜խ թե գողը ձեռքս ընկներ:
Փոլ Արմերն անցնում էր փողոցով, տղաներին տեսավ, կանգնեց, նրանց հետ զննեց
հեծանիվի մերկ հենքը:
-Ինչքա՞ն ես ուզում սրա համար, Այք,- հարցրեց նա:
– Չգիտեմ,-ասաց տղան:
Նա զայրացած էր ու սիրտը կտոր-կտոր էր լինում:
-Սա իմ հեծանիվն էր,- ասաց նա Փոլին:- Գողացել էին: Մենք ձեռքի գնդակ էինք խաղում, եկա, որ գնդակը գտնեմ՝ սա գտա: Ամեն ինչ վրայից հանել են, սա էլ գցել էստեղ:
-Գնդակն ու՞ր կորավ,- ասաց Նիքը;
-Գրողի ծոցը,- ասաց Այքը:
-Սրա համար քեզ մի դոլար տամ,- ասաց Փոլ Արմերը:
-Եղավ,- ասաց տղան:
Մի շաբաթ անց, երբ նա տեսավ արդեն վերանորոգված ու ներկած հեծանիվը, դարձյալ զայրույթով լցվեց ու ասաց իր մեջ.
-Ա՜խ, թե գողը ձեռքս ընկներ:

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու  պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:

Իրեն պատկերացրեց կինոյի տղայի փոխարեն, և ինքն իր արարքը արդարացրեց:

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
  • Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև:

Ոչ, բոլորովին չկա, գողությունը գողություն է:

Զայրանալու իրավունք չուներ. ինչ արեց, այն էլ ստացավ:

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Author:

Ողջու՜յն, ես Մարին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սիրում եմ նկարել, գեղեցիկ իրեր պատրաստել եւ ճամփորդել:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.